«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Բիչախչյանով

Բաժանորդագրվել

«Արարատ-Արմենիան» շարունակում է ելույթները եվրագավաթներում և արդեն ապահովել է իր տեղը ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայում:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանով։ Այս մասին հայտնում է լեհ սպորտային ինսայդեր Օսկար Մոհնիկը։

Նրա խոսքով՝ հայկական ակումբից լավ առաջարկ լինելու դեպքում «Լեգիան» չի խոչընդոտի և կդիտարկի Բիչախչյանի տրանֆերի հարցը։

«Արարատ-Արմենիան» այժմ մեկ քայլ է հեռու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից, բացի այդ, Հայաստանի չեմպիոնն ապահովել է իր տեղը ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Նշենք, որ չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»:
Թիմերի պատասխան խաղը կկայանա օգոստոսի 11-ին Սլովենիայում:

Leave a comment