Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված ձայնագրությանը, որում շոշափվում է իր և նախկին հոգևորական Կորյուն Մանուկյանի անունը։

Դիտարկմանը, թե տարածված ձայնագրության առնչությամբ ինքը հարցաքննվե՞լ է, Նաթան սրբազանը նախ ասել է, որ ոչ թե հարցաքննվել է, այլ հրավիրվել է որպես վկա։

Անդրադառնալով ձայնագրության բովանդակությանը և դրանում հնչող պնդումներին՝ Սրբազանն ընդգծել է. «Ես այդ մասին ոչինչ հիմա չեմ ասի, անցած փուլեր են, և ինչ որ պետք էր, ժամանակին ասվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment