Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն

07.08.2026 | 20:13

Համացանցում տարածվել է լուսանկար, որում երևում է կողաշրջված պարեկային ծառայության ավտոմեքենա։

Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին հաստատել են, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ։

ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ վթարի հետևանքով երկու պարեկ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Անի Թամրազյան

Leave a comment