Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստը կանցկացվի դռնփակ
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը սահմանափակեց դատական նիստի հրապարակայնությունը։
Ըստ նրա ՝ մասնավոր կյանքի հետ կապված հանգամանքներ են հրապարակվելու, ուստի դատալսումները կիրականացվեն դռնփակ։ Դատավորը պարզաբանեց, որ հանգամանքները վերաբերվում են, ինչպես դատավորին, այնպես էլ փաստաբան Արա Զոհրաբյանին։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն բանի համար, որ իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրեւ խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:
Գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Նաթան Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը, Վահան Հովհաննէսեանը, Էդգար Հակոբյանը,Նելսոն Բաբայանը, Արթուր Հակոբյանը մեղադրվում են իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար: