«Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել

https://arm.sputniknews.ru/20260807/wildberries-y-vatsharqvov-zbaghvvoghneri-apranqn-anvtang-vajrum-pahelu-mijvoc-e-gtel-105519888.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69916610_145:0:1569:1068_1920x0_80_0_0_0ee90368654f2e5be17b5b96bb39f661.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վայլդբերիզ (wildberries) , ռուսաստան, պահեստ, վաճառք

վայլդբերիզ (wildberries) , ռուսաստան, պահեստ, վաճառք

Բաժանորդագրվել

Ընկերությունը հայտեր է ընդունում Ռուսաստանի բոլոր սուբյեկտներում տարածքների սեփականատերերից և վարձակալներից:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Wildberries»-ը ընկերության պահեստների վրա ուկրաինական զինուժի հարձակումներից տուժած վաճառողներին աջակցելու նպատակով նախաձեռնել է գործընկերային ծրագիր, որի շրջանակում ազատ տարածքներ ունեցող ձեռնարկատերերը կկարողանան պահեստ բացել մարկետփլեյսի վաճառողների համար և գումար վաստակել ապրանքների ընդունման, պահպանման և առաքման միջոցով:

««Wildberries»-ը (ընդգրկված է RWB խմբի կազմում) սկսում է ապրանքների պահեստավորման և մշակման համար հանգույցներ բացելու նոր գործընկերային ծրագիր։ Նախաձեռնությունը կդառնա հարթակի գործընկերների աջակցության միջոցառումների համալիրի մաս»,-ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարմար տարածքների սեփականատերերն ու վարձակալները կկարողանան գործընկերային հանգույց բացել և վարձատրություն ստանալ առցանց առևտրի հարթակի վաճառողների ապրանքների պահպանման և առաքման համար:

Ընկերությունն այժմ հայտեր է ընդունում Ռուսաստանի բոլոր սուբյեկտներում տարածքների սեփականատերերից և վարձակալներից և նշում, որ նախագծի հետագա աշխարհագրությունը կորոշվի՝ հաշվի առնելով պոտենցիալ գործընկերների հետաքրքրությունը։

«Wildberries»-ի հիմնադիր Տատյանա Կիմի կարծիքով` դա թույլ կտա պատվերներն ավելի արագ հասցնել հաճախորդներին, իսկ ապրանքների հանձնման կետերի սեփականատերերին և համապատասխան տարածքներ ունեցող ձեռնարկատերերին՝ ընդլայնել իրենց հնարավորությունները և ստանալ եկամտի լրացուցիչ աղբյուր:

Ակնկալվում է, որ նոր գործընկերները կընդունեն, կհավաքեն և կառաքեն ապրանքները, ինչպես նաև դրանք կհասցնեն տեսակավորման կենտրոններ:

Տարածքի վերաբերյալ պահանջներին և համագործակցության պայմաններին կարելի է ծանոթանալ sklad.wb.ru կայքում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ընկերության մի շարք լոգիստիկ կենտրոններ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների են ենթարկվել։ Մարկետփլեյսը տուժած ձեռներեցներին աջակցելու նախաձեռնություններ է իրականացնում։ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանձնարարել է մշակել նրանց աջակցության միջոցներ։ Այդ աշխատանքները կիրականացնեն տնտեսական զարգացման, ֆինանսների նախարարությունները և Դաշնային հարկային ծառայությունը Կենտրոնական բանկի և ձեռնարկատերերի ասոցիացիաների հետ համատեղ:

Leave a comment