Ուկրաինական ԱԹՍ–ն Դոնեցկում քաղաքացիական ավտոբուսի է հարվածել

Բաժանորդագրվել

Դեպքի վայրում անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Դոնեցկի Պետրովսկի շրջանում քաղաքացիական ավտոբուս է ԱԹՍ–ի հարձակման ենթարկվել, մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։

ՌԻԱ Նովոստիի տվյալներով` թիրախում է հայտնվել №42 ավտոբուսը, որն այդ պահին հասարակական տրանսպորտի կանգառում է եղել։ Անօդաչուն հարվածել է շարժիչի հատվածին, որից հետո տրանսպորտային միջոցը շարքից դուրս է եկել։ Նախնական տեղեկություններով` տուժել է ավտոբուսի վարորդը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաթիռատիպ անօդաչուի բեկորներ, ինչպես նաև երեսվածքի, թևերի, շարժիչի և մարտկոցների մասեր: Վնասվել են նաև բազմաբնակարանային բնակելի շենքեր։

ՌԴ ՔԿ քննչական մարմինների ներկայացուցչը գործակալությանն ասել է, որ հայտնաբերված բեկորները ենթադրաբար պատկանում են ՆԱՏՕ–ի երկրներից մեկի արտադրության հարվածային անօդաչուի։ Նրա խոսքով` գրոհն իրականացրել են ուկրաինացի զինվորականները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a comment