https://arm.sputniknews.ru/20260807/ukrainakan-zangeri-kentrvonnery-zbaghvel-en-rusastancineric-gvoghacvats-pvogheri-lvacmamb-adts-105508600.html
Ուկրաինական զանգերի կենտրոնները զբաղվել են ռուսաստանցիներից գողացված փողերի լվացմամբ. ԱԴԾ
Ուկրաինական զանգերի կենտրոնները զբաղվել են ռուսաստանցիներից գողացված փողերի լվացմամբ. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Այժմ իրավապահ մարմինները պարզում են տուժածների ինքնությունը և սխեմայի գործունեության հանգամանքները։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T12:22+0400
2026-08-07T12:22+0400
2026-08-07T12:23+0400
ռուսաստան
ուկրաինա
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
փող
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105505139_0:0:719:404_1920x0_80_0_0_9701731f01474c31ae8d185ae4fc8748.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Մոսկվա Սիթիում» կրիպտոարժույթների փոխանակման ապօրինի կետերի ավելի քան 20 աշխատակից է ձերբակալվել։ ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ ուկրաինական զանգերի կենտրոններն այդ կետերի միջոցով օրինականացրել են հեռավար խարդախության միջոցով ռուսաստանցիներից գողացված գումարները։ԱԴԾ-ն գործողությունն իրականացրել է ներքին գործերի նախարարության հետ համատեղ։ Ուժայինները հայտարարել են, որ կրիպտոարժույթի օգտագործմամբ միջոցների դուրսբերման 9 ալիքի գործունեություն է կասեցվել։Իրավապահ մարմինների վարկածով՝ խաբեբաների զոհերը, այդ թվում՝ թոշակառուները, մշտապես կապի մեջ են եղել զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ և քայլ առ քայլ կատարել նրանց հրահանգները։ Կրիպտաարժույթների փոխանակման կետերում տուժածներից ստացված գումարն օգտագործվել է կրիպտոարժույթ գնելու համար, որն այնուհետ փոխանցվել է ուկրաինացի համակարգողների հաշվեհամարներին։Գերատեսչության տվյալներով՝ փոխանակման կետերում աշխատելու համար ներգրավվել են ՌԴ մարզերից երիտասարդներ, որոնց առաջարկվել է հեշտ գումար աշխատել։ Բացի այդ, ձերբակալվել են 18-25 տարեկան զանգերի կենտրոնների ենթադրյալ հանցակիցներ: Նրանք առաքիչների գործառույթ են կատարել. գումարներն են հավաքել խաբված քաղաքացիներից և դրանք հանձնել կրիպտաարժույթի փոխանակման կետեր՝ հետագայում Ուկրաինա փոխանցելու համար:Այժմ իրավապահ մարմինները պարզում են բոլոր տուժածներին ու այս սխեմայի գործունեության հանգամանքները, ինչպես նաև դիտարկում վնասի փոխհատուցման հնարավորությունը։ՆԳՆ քննչական ստորաբաժանումները քրեական գործեր են հարուցել առանձնապես խոշոր չափերի խարդախության հոդվածներով։ Կրիպտոարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները և առաքիչները մեղադրվում են հանցագործությանը մեղսակից լինելու մեջ: Նրանց մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ԱԴԾ–ն ձերբակալել է 3 անչափահասի, որոնք ահաբեկչություն էին ծրագրում Ռոսգվարդիայի օբյեկտում
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
ФСБ показала кадры задержания и допроса сотрудников незаконных криптообменников в “Москва-Сити”, через которые украинские мошенники легализовали похищенные у россиян деньги
Sputnik Արմենիա
ФСБ показала кадры задержания и допроса сотрудников незаконных криптообменников в “Москва-Сити”, через которые украинские мошенники легализовали похищенные у россиян деньги
2026-08-07T12:22+0400
true
PT5M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105505139_68:0:607:404_1920x0_80_0_0_677f0412a919e169e5ffaa10008baa70.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , փող, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , փող, տեսանյութ, տեսանյութեր, видео
Այժմ իրավապահ մարմինները պարզում են տուժածների ինքնությունը և սխեմայի գործունեության հանգամանքները։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Մոսկվա Սիթիում» կրիպտոարժույթների փոխանակման ապօրինի կետերի ավելի քան 20 աշխատակից է ձերբակալվել։ ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ ուկրաինական զանգերի կենտրոններն այդ կետերի միջոցով օրինականացրել են հեռավար խարդախության միջոցով ռուսաստանցիներից գողացված գումարները։
ԱԴԾ-ն գործողությունն իրականացրել է ներքին գործերի նախարարության հետ համատեղ։ Ուժայինները հայտարարել են, որ կրիպտոարժույթի օգտագործմամբ միջոցների դուրսբերման 9 ալիքի գործունեություն է կասեցվել։
Իրավապահ մարմինների վարկածով՝ խաբեբաների զոհերը, այդ թվում՝ թոշակառուները, մշտապես կապի մեջ են եղել զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ և քայլ առ քայլ կատարել նրանց հրահանգները։ Կրիպտաարժույթների փոխանակման կետերում տուժածներից ստացված գումարն օգտագործվել է կրիպտոարժույթ գնելու համար, որն այնուհետ փոխանցվել է ուկրաինացի համակարգողների հաշվեհամարներին։
«Մոսկվա քաղաքում՝ «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում, ձերբակալվել են կրիպտոարժույթների փոխանակման չգրանցված կետերի ավելի քան 20 աշխատակիցներ, որոնց միջոցով ուկրաինական զանգերի կենտրոնները օրինականացրել են հեռավար կերպով իրականացրած խարդախության միջոցով ՌԴ քաղաքացիներից գողացված միջոցները», – հայտնում է ԱԴԾ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ փոխանակման կետերում աշխատելու համար ներգրավվել են ՌԴ մարզերից երիտասարդներ, որոնց առաջարկվել է հեշտ գումար աշխատել։ Բացի այդ, ձերբակալվել են 18-25 տարեկան զանգերի կենտրոնների ենթադրյալ հանցակիցներ: Նրանք առաքիչների գործառույթ են կատարել. գումարներն են հավաքել խաբված քաղաքացիներից և դրանք հանձնել կրիպտաարժույթի փոխանակման կետեր՝ հետագայում Ուկրաինա փոխանցելու համար:
Այժմ իրավապահ մարմինները պարզում են բոլոր տուժածներին ու այս սխեմայի գործունեության հանգամանքները, ինչպես նաև դիտարկում վնասի փոխհատուցման հնարավորությունը։
ՆԳՆ քննչական ստորաբաժանումները քրեական գործեր են հարուցել առանձնապես խոշոր չափերի խարդախության հոդվածներով։ Կրիպտոարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները և առաքիչները մեղադրվում են հանցագործությանը մեղսակից լինելու մեջ: Նրանց մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։