Ուկրաինական զանգերի կենտրոնները զբաղվել են ռուսաստանցիներից գողացված փողերի լվացմամբ. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260807/ukrainakan-zangeri-kentrvonnery-zbaghvel-en-rusastancineric-gvoghacvats-pvogheri-lvacmamb-adts-105508600.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ФСБ показала кадры задержания и допроса сотрудников незаконных криптообменников в “Москва-Сити”, через которые украинские мошенники легализовали похищенные у россиян деньги

Sputnik Արմենիա

ФСБ показала кадры задержания и допроса сотрудников незаконных криптообменников в “Москва-Сити”, через которые украинские мошенники легализовали похищенные у россиян деньги

2026-08-07T12:22+0400

true

PT5M40S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105505139_68:0:607:404_1920x0_80_0_0_677f0412a919e169e5ffaa10008baa70.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , փող, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, ուկրաինա, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , փող, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Այժմ իրավապահ մարմինները պարզում են տուժածների ինքնությունը և սխեմայի գործունեության հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Մոսկվա Սիթիում» կրիպտոարժույթների փոխանակման ապօրինի կետերի ավելի քան 20 աշխատակից է ձերբակալվել։ ՌԴ ԱԴԾ-ի տվյալներով՝ ուկրաինական զանգերի կենտրոններն այդ կետերի միջոցով օրինականացրել են հեռավար խարդախության միջոցով ռուսաստանցիներից գողացված գումարները։

ԱԴԾ-ն գործողությունն իրականացրել է ներքին գործերի նախարարության հետ համատեղ։ Ուժայինները հայտարարել են, որ կրիպտոարժույթի օգտագործմամբ միջոցների դուրսբերման 9 ալիքի գործունեություն է կասեցվել։

Իրավապահ մարմինների վարկածով՝ խաբեբաների զոհերը, այդ թվում՝ թոշակառուները, մշտապես կապի մեջ են եղել զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ և քայլ առ քայլ կատարել նրանց հրահանգները։ Կրիպտաարժույթների փոխանակման կետերում տուժածներից ստացված գումարն օգտագործվել է կրիպտոարժույթ գնելու համար, որն այնուհետ փոխանցվել է ուկրաինացի համակարգողների հաշվեհամարներին։

«Մոսկվա քաղաքում՝ «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում, ձերբակալվել են կրիպտոարժույթների փոխանակման չգրանցված կետերի ավելի քան 20 աշխատակիցներ, որոնց միջոցով ուկրաինական զանգերի կենտրոնները օրինականացրել են հեռավար կերպով իրականացրած խարդախության միջոցով ՌԴ քաղաքացիներից գողացված միջոցները», – հայտնում է ԱԴԾ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ փոխանակման կետերում աշխատելու համար ներգրավվել են ՌԴ մարզերից երիտասարդներ, որոնց առաջարկվել է հեշտ գումար աշխատել։ Բացի այդ, ձերբակալվել են 18-25 տարեկան զանգերի կենտրոնների ենթադրյալ հանցակիցներ: Նրանք առաքիչների գործառույթ են կատարել. գումարներն են հավաքել խաբված քաղաքացիներից և դրանք հանձնել կրիպտաարժույթի փոխանակման կետեր՝ հետագայում Ուկրաինա փոխանցելու համար:

Այժմ իրավապահ մարմինները պարզում են բոլոր տուժածներին ու այս սխեմայի գործունեության հանգամանքները, ինչպես նաև դիտարկում վնասի փոխհատուցման հնարավորությունը։

ՆԳՆ քննչական ստորաբաժանումները քրեական գործեր են հարուցել առանձնապես խոշոր չափերի խարդախության հոդվածներով։ Կրիպտոարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները և առաքիչները մեղադրվում են հանցագործությանը մեղսակից լինելու մեջ: Նրանց մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։

ԱԴԾ–ն ձերբակալել է 3 անչափահասի, որոնք ահաբեկչություն էին ծրագրում Ռոսգվարդիայի օբյեկտում

Leave a comment