«2023 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 3,1 մլրդ դոլար, 2024-ին՝ 3,7 մլրդ դոլար, 2025-ին՝ 4,9 մլրդ դոլար, եւ այս տարվա բյուջեն կազմել է 5,1 մլրդ դոլար։ Այսինքն՝ ստացվում է, որ 2023 թվականից մինչեւ 2026 թվականը Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է մոտ 2 անգամ»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Նա համեմատեց Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեները։ 2025 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 1,74 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 20 տոկոսով ավելի է։
«Իսկ 2026 թվականի ռազմական բյուջեն ոչ թե աճել է, այլ նվազել է։ Եվ այդ նվազման տոկոսը կազմում է մոտ 15 տոկոս։ Եվ ամենակարեւորը, որն ինձ զարմացրել է, դա ՀՀ պաշտպանության նախարարի մեկնաբանությունն է այս հարցի շուրջ։ Ես միշտ զարմացել եմ՝ մեր քաղաքական միտքը ո՞նց է շարժվում, որ երբեք հաշվի չի նստում այն սպառնալիքների հետ, որոնք գալիս են Ադրբեջանից։ Ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը նույն խաղաղության տրամաբանության շրջանակներում հաշվի չի առել Հայաստանի բարի կամքը եւ չի նվազեցրել իր ռազմական բյուջեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արձագանքեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը․ «Այո, մենք ռազմական բյուջեն հասցրել ենք 1 մլրդ 700 մլն-ի։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանից ժառանգել էինք 500 մլն-ի ռազմական բյուջե, եռապատկել ենք ձեր թողածը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: