Հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 40 եմենցի զինվոր

Եմենի երկու նահանգներում ենթադրաբար «Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) կողմից իրականացված հրթիռային հարվածի հետևանքով զոհված Եմենի կառավարական զորքերի թիվը հասել է 42-ի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է եմենցի ռազմական աղբյուրը։

«Հադրամաութ և Մարիբ նահանգներում, ենթադրաբար «Անսար Ալլահ» շարժման կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի, ևս 50 եմենցի զինվոր վիրավորվել է», – հայտնել է աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ հուսիթները ութ բալիստիկ հրթիռ են արձակել երկու ռազմական բազաների վրա, նաև հրետակոծել են այլ ռազմական օբյեկտներ։ Զոհերի ճշգրիտ թիվը ճշտվում է շարունակվող փրկարարական գործողությունների շնորհիվ։

Մեկ տասնամյակից ավելի է Եմենն իշխանության համար միջազգայնորեն ճանաչված կառավարության և «Անսար Ալլահ» շարժման երկարատև հակամարտության մեջ է։ 

Leave a comment