https://arm.sputniknews.ru/20260807/hhn-ajs-pahin-chi-karvogh-yntrutjun-katarel-emi-ev-eatmi-mijev-pashinjan-105500544.html
ՀՀ–ն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. Փաշինյան
ՀՀ–ն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. Փաշինյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը… 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T10:10+0400
2026-08-07T10:10+0400
2026-08-07T10:13+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105499506_0:0:1920:1080_1920x0_80_0_0_82cf77d2d9b8d456dbd38c21e092abae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին) նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ՀՀ–ն ապագայում պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, դա էլ չի նշանակում, թե մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դեռ պետք է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով: Դրանից հետո էլ պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք ակնկալում ենք քաղաքացիներից մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի»,– ասել է Փաշինյանը:Նա նշել է` դա կնշանակի ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ են կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։«Դա անհարգալից է լինելու ժողովրդի հանդեպ և անտրամաբանական»,– հավելել է ՀՀ վարչապետը։
2026
Լուրեր
am_HY
Пашинян заявил коллегам по ЕАЭС, что альтернативы в виде вступления в ЕС у Армении нет
Sputnik Արմենիա
Пашинян заявил коллегам по ЕАЭС, что альтернативы в виде вступления в ЕС у Армении нет
2026-08-07T10:10+0400
true
PT2M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105499506_289:0:1729:1080_1920x0_80_0_0_31a865b981d90b193dbc66259157c67e.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին) նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ՀՀ–ն ապագայում պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, դա էլ չի նշանակում, թե մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դեռ պետք է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով: Դրանից հետո էլ պետք է ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք ակնկալում ենք քաղաքացիներից մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի»,– ասել է Փաշինյանը:
Նա նշել է` դա կնշանակի ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ են կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։
«Դա անհարգալից է լինելու ժողովրդի հանդեպ և անտրամաբանական»,– հավելել է ՀՀ վարչապետը։