https://arm.sputniknews.ru/20260807/hhi-hamar-eatmi-het-hamagvortsakcutjan-khvoracumy–arajnahertutjun-e-mnum-pashinjan-105497438.html
ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է մնում. Փաշինյան
ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է մնում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական… 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T09:39+0400
2026-08-07T09:39+0400
2026-08-07T09:43+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105497491_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8d1cfeaa3a24a6d486be89713830c53c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։«Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելեց նա։Փաշինյանը նշեց` Երևանը նաև հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։«Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105497491_244:0:1684:1080_1920x0_80_0_0_4deb3863fa2a662685304ecd34a783ef.jpg.webp
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելեց նա։
Փաշինյանը նշեց` Երևանը նաև հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։
«Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։