«Ծառայության կիսամյակի ամփոփմամբ արձանագրված դրական փոփոխությունները մի շարք ուղղություններով գերազանցում են նախորդ կիսամյակի արդյունքներին». Ծովինար Թադևոսյան

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը 2026 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներով ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, հուշանվերներով և պատվոգրերով:

Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով պարգևատրված ծառայողներին՝ Ծովինար Թադևոսյանը նշել է, որ Ծառայության կիսամյակի ամփոփմամբ արձանագրված դրական փոփոխությունները մի շարք ուղղություններով գերազանցում են նախորդ կիսամյակի արդյունքներին, և այդ ամենի հետևում կանգնած են պետականամետ, բարեխիղճ աշխատակիցները:

Ծառայության պետը շեշտադրել է, որ վերջիններս իրենց բարձր պատասխանատվությամբ և բարեվարք օրինակով այլ աշխատակիցների շրջանում կձևավորեն պատասխանատու, գիտակցված վերաբերմունք աշխատանքի, պետության և պետական ծառայության առաքելության նկատմամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment