Օգոստոսի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Էմ Ջի» առևտրային օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում։
Արձանագրվել է պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 10, մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի 10, Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու 2, առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի 8, հանրային սննդի կազմակերպման 2, բացօթյա առևտրի իրականացման 2 և գովազդի տեղադրման 4 դեպք։
Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: