Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցեց շվեյցարական «Սյոնի» հետ:
Աբովյանում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով։
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում: «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը կվիճարկի «Այաքս» (Նիդերլանդներ) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Նոան» պայքարից դուրս է թողել մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1): Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Փյունիկն» ու «Ալաշկերտը» չէին հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում
«Նոա» (Հայաստան) – «Սյոն» (Շվեյցարիա)՝ 2:2
Հելդեր Ֆերեյրա, 5 (11մ), Գոռ Մանվելյան, 20 – Ուինսլի Բոտելի, 13, Իլյաս Շուարեֆ, 57
Հեռացումներ` Ստոն Մամբո, 65 («Նոա») – Նիաս Նեֆտի, 26 («Սյոն»)