Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը նվաճեցին բրոնզե մեդալ

Փետրվար 10,2026 12:39

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվեց մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճեցին բրոնզե մեդալ։

Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան վերադարձավ մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment