Ամեն անգամ Գեղարքունիք գնալիս ամոթով եմ ապրում, երբ տեսնում եմ չկան մեր ԶՈւ-երի նաև իմ իմ եղբոր պահած ու կահավորված դիրքերը․ Գեղամ Մանուկյան

«Անցնող մի քանի տարիներին ամեն առավոտ արթնանալիս ես ամոթով եմ արթնանում, ու կարծում եմ՝ մեր շատ ու շատ հայրենակիցներ նույնպես ամոթ են զգում այն գիտակցությունից, որ կորցրել ենք մեր հպարտության աղբյուր Արցախը։ Ամեն անգամ Գեղարքունիք գնալիս ամոթով եմ ապրում, երբ նկատում ու տեսնում եմ, որ այլևս չկան մեր զինված ուժերի՝ նաև իմ եղբոր պահած ու կահավորված մարտական դիրքերը։ Ամոթով եմ ապրում, երբ Կապան գնալիս առաջինը դեմս է ելնում Ադրբեջանի դրոշը, կամ երբ գնում եմ Ներքին Հանդ ու հասկանում, որ գյուղը կիսված է։Ամոթ էի ապրում անցած տարի՝ սեպտեմբերի 13-ին, երբ «Զինուժ» ծրագիրը եթեր հեռարձակվեց ու չարձանագրեց, որ 2022 թվականի այդ օրը զոհվել է զինված ուժերի 264 զինծառայող։ Ամոթով եմ ապրում. երբ գնում էի ԱԱԾ՝ սրբազան այցելության, երեք սրբազան նստած էին այն խցում, որտեղ ես տարիներ առաջ՝ 90-ականներին էի նստած, ու կյանքում չէի մտածի, որ այդտեղ կարող է սրբազան հայտնվել։ Ամոթով եմ ապրում՝ գիտակցելով, որ վաղը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և սրբազանների դատավարությունն է լինելու»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Արամ Վարդևանյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment