Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին

Քաղաքականություն

06.08.2026 | 15:57

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործի քննությունը։

Մինչ պաշտպանական կողմը դատարանին դիրքորոշում է ներկայացնում, Կարապետյանն իր դիմաց դրված համակարգչով հետևում է ԱԺ նիստին, որտեղ քննարկվում է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալ ընտրելու հարցը։

Հիշեցնենք՝ նախորդող օրերին միայն ՔՊ ձայներով արդեն իսկ ընտրվել են ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները. Ռուբինյանն ընտրվել է ԱԺ խոսնակ, իսկ Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը՝ փոխխոսնակ։

Այսօր առավոտից քննվում է ընդդիմադիր թեկնածուի հարցը։

Ռոզա Վարդանյան

Leave a comment