Փամբուխչյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավար Ռոմանոս Սաֆարյանին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավար Ռոմանոս Սաֆարյանին:

Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի մաքրության որակի բարելավումը կարևոր առաջնահերթություններից է և նշել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համայնքային հավաքակազմը համալրել անհրաժեշտ նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություն մատուցել:

Երևանի աղբահանության համակարգն, ի դեպ, շուտով կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment