Քաղաքականություն
06.08.2026 | 14:27
Վարչապետի՝ օգոստոսի 6-ի որոշումներով մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց զբաղեցրած պաշտոններում։
Մասնավորապես, Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի, Արթուր Ղազարյանը՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում։
Նույն օրը ընդունված մեկ այլ որոշմամբ՝ Տաթևիկ Ավանեսյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Եվգենյա Համբարձումյան