Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար

Քաղաքականություն

06.08.2026 | 14:27

Վարչապետի՝ օգոստոսի 6-ի որոշումներով մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց զբաղեցրած պաշտոններում։

Մասնավորապես, Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի, Արթուր Ղազարյանը՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում։

Նույն օրը ընդունված մեկ այլ որոշմամբ՝ Տաթևիկ Ավանեսյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Եվգենյա Համբարձումյան

 

 

Leave a comment