ՀՀ ԱԱԾ–ի, ՊՊԾ–ի և հետախուզության ղեկավարները վերանշանակվել են

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումները։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Փաշինյանի մեկ այլ որոշման համաձայն` վերանշանակվել է նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության Քրիստինե Գրիգորյանը։

Արթուր Գասպարյանն էլ վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ի կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում և ձևավորեց նոր կառավարություն։ Կառավարության կառուցվածքում միակ էական փոփոխությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարի փոփոխությունն էր, մյուս նախարարները մնացին իրենց պաշտոններում։

Leave a comment