13:42 06.08.2026 (Թարմացված է: 13:43 06.08.2026)
Բաժանորդագրվել
Ըստ կայքի` պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 6-ին, ժամը 12:20-ի սահմաններում։ Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Իրավապահները պարզում են բենզալցակայանի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։
Ըստ կայքի` պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։