«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը․ դրա բյուջեն արդեն հասել է 402 մլն դոլարի։
Կարծում եմ՝ այս միջոցների մեջ ներառված է նաև Երասխ–Ախուրիկ երկաթուղային հատվածի արդիականացման ծրագիրը։ Եթե այդ գնահատականը ճիշտ է, ապա դա նշանակում է, որ նախատեսված է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից կոնցեսիայի հետվերադարձի դիմաց փոխհատուցման հարցի լուծումը։
Եթե այս ամենը հաստատվի, ապա այն կդառնա Հայաստանի տրանսպորտային ինքնիշխանության վերականգնման կարևոր քայլերից մեկը և փառք Տիրոջը…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)