Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին ցմահ կամ 20 տարվա ազատազրկման:
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նաև լուսանկարներ են հրապարակել դատական նիստից։
Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել էր ցմահ ազատազրկման, Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին՝ 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշյանին՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանին՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանին և Լևոն Բալայանին՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին և Էրիկ Ղազարյանին՝ 15 տարվա ազատազրկման։