https://arm.sputniknews.ru/20260806/trampy-khvosel-e-zinamterqi-mets-pasharneri-masin-ev-sparnacel-keghts-lurer-taratsvoghnerin-105464520.html
Թրամփը խոսել է զինամթերքի մեծ պաշարների մասին և սպառնացել կեղծ լուրեր տարածողներին
Թրամփը խոսել է զինամթերքի մեծ պաշարների մասին և սպառնացել կեղծ լուրեր տարածողներին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմում ծախսել է ճշգրիտ հրթիռների պաշարների մեծ մասը։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T12:18+0400
2026-08-06T12:18+0400
2026-08-06T12:19+0400
ամն
դոնալդ թրամփ
զենք
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105252631_0:47:3072:1774_1920x0_80_0_0_4390cad634657d6e1e9633a198291624.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինամթերքի պակասի մասին պնդումների ֆոնին հայտարարել է, որ երկիրը զգալի պաշարներ ունի, իսկ այդ մասին տեղեկատվության արտահոսքի համար իշխանությունը ձգտելու է ազատազրկման երկարատև ժամկետներ սահմանել։«ԱՄՆ-ն զինամթերքի հսկայական պաշարներ ունի, հատկապես որոշակի տեսակների։ Բացի այդ, ըստ անհրաժեշտության, սպառազինության մեծ ծավալներ են արտադրվում և հասցվում Միացյալ Նահանգներ»,- գրել է նա «Truth Social»-ում։Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան պաշտպանական ընկերությունները կառուցում են երկրի պատմության մեջ ամենամեծ թվով ձեռնարկություններն ու գործարանները։ԱՄՆ նախագահի հայտարարությունը հետևել է «The Washington Post»-ի այն հրապարակմանը, թե Դոնալդ Թրամփը զինամթերքի դեֆիցիտի պատճառով պարզաբանումներ է պահանջել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ որսացող և հարձակողական սպառազինության սուր պակասն է ստիպել Թրամփին, որ Իրանի ուղղությամբ նոր մասշտաբային հարվածներ չձեռնարկի։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները ծախսել են կալանիչ հրթիռների պաշարների գրեթե 80%-ը։ԱՄՆ–ում նոր միջուկային ռազմավարություն են մշակում. ԶԼՄ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105252631_66:0:2797:2048_1920x0_80_0_0_e8699cfcaa4052cd69161c02b8affe13.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, զենք, հրթիռ
ամն, դոնալդ թրամփ, զենք, հրթիռ
12:18 06.08.2026 (Թարմացված է: 12:19 06.08.2026)
Բաժանորդագրվել
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմում ծախսել է ճշգրիտ հրթիռների պաշարների մեծ մասը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինամթերքի պակասի մասին պնդումների ֆոնին հայտարարել է, որ երկիրը զգալի պաշարներ ունի, իսկ այդ մասին տեղեկատվության արտահոսքի համար իշխանությունը ձգտելու է ազատազրկման երկարատև ժամկետներ սահմանել։
«ԱՄՆ-ն զինամթերքի հսկայական պաշարներ ունի, հատկապես որոշակի տեսակների։ Բացի այդ, ըստ անհրաժեշտության, սպառազինության մեծ ծավալներ են արտադրվում և հասցվում Միացյալ Նահանգներ»,- գրել է նա «Truth Social»-ում։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ամերիկյան պաշտպանական ընկերությունները կառուցում են երկրի պատմության մեջ ամենամեծ թվով ձեռնարկություններն ու գործարանները։
«Փնտրում ենք նրանց, ովքեր տարածել են այդ դավաճանական հայտարարությունները։ Միջոցներ կձեռնարկվեն երկարատև ազատազրկման համար»,- հավելել է նա։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հետևել է «The Washington Post»-ի այն հրապարակմանը, թե Դոնալդ Թրամփը զինամթերքի դեֆիցիտի պատճառով պարզաբանումներ է պահանջել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ որսացող և հարձակողական սպառազինության սուր պակասն է ստիպել Թրամփին, որ Իրանի ուղղությամբ նոր մասշտաբային հարվածներ չձեռնարկի։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները ծախսել են կալանիչ հրթիռների պաշարների գրեթե 80%-ը։