UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Մարտիկները կհանդիպեն սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ:

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

30-ամյա Մաուրիսիո Ռուֆին խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ և 2 պարտություն։ Նա 10-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում:

Leave a comment