Հնարավոր չէ բարեկիրթ հարաբերություններ կառուցել մի քաղաքական ուժի հետ, որի` բարեկիրթ լինելու կոչերի իմաստն այն է, թե` երբ մենք ձեզ հայհոյում ենք, դուք լռեք, իսկ երբ կփորձեք պատասխանել, կստանաք տասնապատիկ ավելին. «Հրապարակ»

Պարզ էր, որ բարեկրթության թայմ-աութը շատ կարճ էր տեւելու: Որովհետեւ, երբ մի քանի շաբաթ առաջ հայտարարում ես` կզըցնելու եմ, սատկացնելու եմ, բոմժ եմ սարքելու, եռագլուխ մաֆիա, պատերազմի եռագլուխ կուսակցություն, երբ մի ընդդիմադիրի սպառնում ես վանդակը գցել ու երկար պահել, մյուսին ասում ես` դու էլ եռագլխի պոչն ես, հետո դե յուրե քեզ չենթարկվող իրավապահներին ուղարկում ես, որ խուզարկեն, ձերբակալեն, գետնին տապալելով բերման ենթարկեն այդ ընդդիմադիրներին: Երբ 60 հազար ձայն ես գողանում, ընդդիմադիր գործչին պատկանող գույքն ես խլում եւ անգամ նրա կենդանիներին ես բռնագրավում ու թանկարժեք առյուծին սպանում, ապա դժվար է նման մարդու հետ բարեկիրթ լինել:

Դժվար է բարեկրթության սահմանները պահել, եթե քո նորաթուխ եւ պետական փողերը վայելելուց բացի որեւէ բանի անընդունակ պատգամավորները փորձում են ինքնուրույնաբար միլիարդատեր դարձած եւ երկրում պետական բյուջեին հավասար բարեգործություն իրականացրած մարդուն վիրավորել, պիտակավորել:

Հնարավոր չէ բարեկիրթ հարաբերություններ կառուցել մի քաղաքական ուժի հետ, որի` բարեկիրթ լինելու կոչերի իմաստն այն է, թե` երբ մենք ձեզ հայհոյում ենք, դուք լռեք, իսկ երբ կփորձեք պատասխանել, կստանաք տասնապատիկ ավելին: Ո՞ր մի նորմալ հայ մարդը կարող է խաղաղ լսել ու բարեկիրթ լինել այն անձանց հետ, որոնք ոչ միայն Արցախն են հանձնել ու փորձում են մոռացության մատնել այն, այլեւ կատաղում են, երբ Ադանան հայկական են կոչում, եւ որպես մարտահրավեր հայտարարում են, թե Լոռին էլ վրացական է:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment