Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ ԱՄՆ-ի կողմից իր տարածքին հասցվող ցանկացած նոր հարված կհանգեցնի պատասխան գործողությունների՝ ուղղված տարածաշրջանում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքներին և ամերիկյան օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային, Կատարին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս գործընկերներին կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի նա հրաժարվի ռազմական գործողություններից և վերադառնա խնդրի դիվանագիտական կարգավորման ուղուն։