Ձգձգված 17 սուբվենցիոն ծրագրերի շարունակման համար կառավարությունը 1,26 մլրդ դրամ կհատկացնի

https://arm.sputniknews.ru/20260806/dzgdzgvats-17-subvencivon-tsragreri-sharunakman-hamar-karavarutjuny-126-mlrd-dram-khatkacni-105454347.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1f/92950643_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e4b872e1b64658c350744337528ab8e1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կառավարություն, հհ կառավարություն, սուբվենցիոն ծրագիր, շինարարություն

կառավարություն, հհ կառավարություն, սուբվենցիոն ծրագիր, շինարարություն

Բաժանորդագրվել

Նախարարությունը նշում է, որ մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ձգձգվել է նախագծային փոփոխությունների, շինարարական աշխատանքների, չկայացած մրցույթների և պայմանագրերի լուծարման պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 1 մլրդ 261 մլն 121,7 հազար դրամ կհատկացնի մարզպետարաններին՝ համայնքներում իրականացվող 17 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։

ՏԿԵ նախարարության հիմնավորման համաձայն՝ գումարը նախատեսվում է ուղղել համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ պետության ֆինանսական պարտավորությունների կատարմանը։

Ի՞նչ պայմաններում են աշխատում համայնքների ընդդիմադիր ղեկավարները. փորձագետի դիտարկումները

Խոսքը վերաբերում է 10 համայնքի 17 ծրագրի, որոնցից մեկը հաստատվել է 2023 թվականին, 4-ը՝ 2024-ին, իսկ 12-ը՝ 2025-ին։ Ծրագրերի համար արդեն անցկացվել են գնումների մրցույթներ և ամփոփվել արդյունքները։

Նախարարությունը նշում է, որ մի շարք սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ձգձգվել է նախագծային փոփոխությունների, շինարարական աշխատանքների, չկայացած մրցույթների և պայմանագրերի լուծարման պատճառով։ Բացի այդ, 2025 թվականի ծրագրերը հաստատվել են ուշ, ինչի հետևանքով դրանց զգալի մասը հնարավոր չի եղել ավարտել նույն տարում։

Սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են համայնքային ճանապարհների, այգիների, խաղահրապարակների, մանկապարտեզների, մշակույթի տների, խմելու և ոռոգման ջրագծերի, կոյուղու, գիշերային լուսավորության, գազիֆիկացման և այլ ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգման աշխատանքներ։

1.2 մլրդ դրամի ներդրում. Փաշինյանը Սանոսյանին հրահանգեց ցուցակներով գնալ գումարի հետևից

Leave a comment