Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը

ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է զգոն լինել սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից տարածվող կեղծ էջերի նկատմամբ, որոնք կեղծ խաղարկությունների և հատուկ առաջարկների պատրվակով փորձում են հափշտակել անձնական ու բանկային տվյալները։

«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։

Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Հորդորում ենք՝

  • չանցնել կասկածելի հղումներով,
  • չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
  • մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment