https://arm.sputniknews.ru/20260805/mher-grigvorjany-amn-nerkajacucichneri-het-qnnarkel-e-tripp-nakhagtsi-irakanacumy-105449017.html
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է TRIPP նախագծի իրականացումը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է TRIPP նախագծի իրականացումը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման… 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T20:47+0400
2026-08-05T20:47+0400
2026-08-05T20:48+0400
թրամփի ուղի (tripp)
մհեր գրիգորյան
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարութան մամուլի ծառայությունից։Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), մհեր գրիգորյան, ամն, հայաստան
թրամփի ուղի (tripp), մհեր գրիգորյան, ամն, հայաստան
20:47 05.08.2026 (Թարմացված է: 20:48 05.08.2026)
Բաժանորդագրվել
Հանդիպմանը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ կառավարութան մամուլի ծառայությունից։
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «Թրանս-Կասպյան ձեռնարկությունների» հիմնադիր նախագահ Կոնստանտին Սոկոլովը և Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։