«50:50» հավանականություն կա, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության կհասնեն մինչև ուրբաթ․ CNN

Կա «50:50» հավանականություն, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության կհասնեն մինչև ուրբաթ, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի կողմից համաձայնագրի անխուսափելի լինելու մասին լուրերին, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի, որը ծանոթ է բանակցություններին։

Պաշտոնյան ասել է, որ իրանական պատվիրակության կազմում չեն եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները, որոնք պետք է հաստատեն ցանկացած նախնական համաձայնագրի մանրամասները։

Leave a comment