Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը


Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զ․ Քանաքեռցու փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող տան տանիքում։


ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու  մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։31-ին, մարվել՝ 12։44-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և կենցաղային իրեր։

Դիտումների քանակ4

Leave a comment