Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրթիռներով թունել է ոչնչացրել

Բաժանորդագրվել

Զինվորականները նշել են, որ շարունակում են գործել անկլավի հարավային հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում հրթիռներով թունելի ոչնչացման մասին, որը պատկանում էր անկլավում արմատական խմբավորումներին: Այս մասին ասվում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Դեսանտային բրիգադի զինվորականները` «Գազա» դիվիզիայի հրամանատարությամբ, ստորգետնյա թունել են հայտնաբերել, որտեղ պահվում էին անկլավում գործող ահաբեկչական կազմակերպություններին պատկանող տասնյակ հրթիռներ: Թունելը ոչնչացվել է ինժեներական զորքերի հետ համագործակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Զինվորականները նշել են, որ շարունակում են գործել Գազայի հատվածի հարավային հատվածում՝ «դեղին գծի» տեղամասը ցամաքային և ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքներից մաքրելու նպատակով:

Իսրայելն ԱՄՆ–ին է փոխանցել Գազայի հատվածի վերաբերյալ ծրագրին իր առարկությունները

Հուլիսի 30–ի լույս 31-ի գիշերը Թրամփը հայտնել է, որ Խաղաղության խորհուրդը հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների ամբողջական զինաթափման մասին պայմանավորվածությունը: Ըստ այդ փաստաթղթի՝ Իսրայելը պարտավոր է իր զորքերը դուրս բերել անկլավից նշված գործընթացի ավարտից հետո։

Leave a comment