Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ դատական նիստը՝  օգոստոսի 7-ին

Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ դատական նիստը՝  օգոստոսի 7-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ  վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ ժամը 16․00-ին։ Գործը կքննի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն բանի համար, որ  իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրեւ խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:

 Խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  ընդունած որոշումը։

  Գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Նաթան Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը,   Վահան Հովհաննէսեանը, Էդգար Հակոբյանը,Նելսոն Բաբայանը, Արթուր Հակոբյանը մեղադրվում են  իրենց  ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար:

  Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Ի դեպ,օգոստոսի14-ին կհրապարակվի Արման Սարոյանի հայցադիմումի վերաբերյալ դատական ակտը։

Հիշեցնենք, որ վերջինս պահանջում է  ճանաչել անվավեր հայցվորին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը (որոշումը) ու    վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

 

Leave a comment