Կներեք, որ մի քիչ ուշ ենք հեղափոխություն արել. Գալջյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025թ. դատախազությունը ցանկ է հրապարակել, որով շուրջ 176 մլն 866 հզ․ դոլարին համարժեք գույքի բռնագանձման պահանջ էր ներկայացրել, որի մեջ մտնում էին մանկապարտեզներ, մշակույթի տներ, մարզադաշտեր, հուշարձան-պուրակներ»,- Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել՝ արձագանքելով ընդդիմադիրներին․
Ըստ Գալջյանի, ընդդիմադիրներն ուզում են տպավորություն ստեղծել, որ գործ չի արվում, մինչդեռ հակառակն է. «Կներեք, որ մի քիչ ուշ ենք հեղափոխություն արել, ու լիքը գործերով էլ ժամկետներն անցել են։ Մեր մեղավորությունը երևի նրանում է, որ ձեզ պես ուժերին ավելի շուտ չենք հեռացրել իշխանությունից»,- ասել է նա։