ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի այցին։
Այցի արդյունքների մասին խոսելիս նա առանձնացրել է անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը և խաղաղության օրակարգը։
Խոսելով Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հնարավորության մասին՝ Սիմոնյանը հիշեցրել է, որ իրենք այդ մասին բարձրաձայն չեն խոսում, աշխատում են, և որոշ մարդիկ արդեն վերադարձել են.
«Որևէ բան այդ մարտավարության մեջ չի փոխվել։ Մշտապես խոսվում է թե գերիների, թե անհետ կորածներ ճակատագրի, թե բոլոր այլ խնդիրների մասին։ Շատ դրական եմ գնահատում այն աշխատաոճը, որ երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ, և կարծում եմ՝ այս ճանապարհով որ շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները ապագայում որևէ խնդիր չեն ունենա»։