Վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը վերականգնվել է․ ՀԷՑ

Վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը վերականգնվել է․ ՀԷՑ

Հայաստանի էլեկտրական ցանցերը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ 

«Ինչպես ժամեր առաջ տեղեկացրել էինք, էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ, ինչի հետևանքով դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։

 

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների և համակարգի օպերատորի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարումն արդեն ամբողջությամբ վերականգնվել է։ Շնորհակալություն ենք հայտնում բաժանորդներին ցուցաբերած համբերության և ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment