Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել

Քաղաքականություն

04.08.2026 | 20:09

Լոնդոնի Քյուի Թագավորական բուսաբանական այգու օդերևութաբանական կայանը հուլիսին ամբողջ օրացուցային ամսվա ընթացքում քաղաքում տեղումներ չի գրանցել։ Սա տեղի է ունեցել առաջին անգամ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ 1871 թվականից ի վեր, հաղորդում է Semafor-ը, գրում է Meduza-ն։

Նմանատիպ ցուցանիշ է գրանցել նաև Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը Լոնդոնի հարավ-արևմուտքում։ Ըստ London Centric-ի՝ հուլիսին քաղաքի որոշ շրջաններում գրանցվել են միայն կարճատև աննշան անձրևներ։

Արևմտյան Եվրոպայում ուժեղ շոգը սկսվել է մայիսին։ 2026 թվականի հունիսը տարածաշրջանում դարձել է ամենաշոգ հունիսը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Աննորմալ բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև հուլիսի սկզբին և վերջում։

Եվրոպայում գրանցված ռեկորդային շոգի հետևանքով Դանուբ գետի ջրի մակարդակն իջել է վերջին 30 տարվա ամենացածր ցուցանիշին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment