«Վստահ եմ` կբազմապատկենք մեր ձեռքբերումները». Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Բաժանորդագրվել

Ղազախստանի նախագահը հուսով է, որ Ղազախստան– Հայաստան միջպետական հարաբերությունները կբարձրանան որակապես նոր մակարդակի։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Տոկաևը նշել է, որ Փաշինյանին ցուցաբերված բարձր վստահությունը նրա անձնվեր աշխատանքի և երկրի զարգացմանն ուղղված ռազմավարության արդյունքն է։

Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է, որ Փաշինյանը Ղազախստանում ճանաչված է որպես պետական գործիչ, որը շահագրգռված է երկկողմ ռազմավարական գործընկերության խորացմամբ։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի»,– ասված է Տոկաևի շնորհավորական ուղերձում։
Նա Փաշինյանին մաղթել է հետագա հաջողություններ՝ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2–ին Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Leave a comment