ԿԲ խորհուրդը 6–րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%–ի սահմանում

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոն՝ 8% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%


ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ խորհուրդն օգոստոսի 4–ի նիստին 6–րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% մակարդակում, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։


Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոն՝ 8% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%։


ԿԲ խորհուրդը 2023թ․– ի հունիսից անդադար նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն՝ 10.75%–ից հասցնելով 6․5% 2025թ․–ի դեկտեմբերին։

Leave a comment