https://arm.sputniknews.ru/20260804/berdum-gvortsvogh-lcakajany-shurj-415-mln-drami-hark-chi-vtsharel-qkum-varujt-e-nakhadzernvel-105406245.html
Բերդում գործող լցակայանը շուրջ 415 մլն դրամի հարկ չի վճարել․ ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել
Բերդում գործող լցակայանը շուրջ 415 մլն դրամի հարկ չի վճարել․ ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
ՊԵԿ-ն ուսումնասիրել է ընկերության շրջանառությանը վերաբերող տարբեր փաստաթղթեր, այդ թվում՝ սևագիր։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T13:18+0400
2026-08-04T13:18+0400
2026-08-04T13:18+0400
տավուշ
բերդ
բենզալցակայան
գազալցակայան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105405443_0:0:1280:721_1920x0_80_0_0_cc51b98f0e1289bbe43c322eea6dd31e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքում հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը շուրջ 415 մլն դրամ հարկ չի վճարել։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում` ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերող, ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ դրամ, ինչի արդյունքում էլ առանձնապես խոշոր չափերի հարկեր չեն հաշվարկվել։Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։Կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին գործել թափանցիկ, իսկ գնորդներին՝ մշտապես պահանջել ՀԴՄ կտրոններ։
բերդ
2026
Լուրեր
am_HY
Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն
Sputnik Արմենիա
Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն
2026-08-04T13:18+0400
true
PT1M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105405443_117:0:1113:747_1920x0_80_0_0_08a80e747c5b9e5552e13ca048911265.jpg.webp
տավուշ, բերդ, բենզալցակայան, գազալցակայան, տեսանյութ, տեսանյութեր, видео
տավուշ, բերդ, բենզալցակայան, գազալցակայան, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՊԵԿ-ն ուսումնասիրել է ընկերության շրջանառությանը վերաբերող տարբեր փաստաթղթեր, այդ թվում՝ սևագիր։
Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում` ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերող, ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:
Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ դրամ, ինչի արդյունքում էլ առանձնապես խոշոր չափերի հարկեր չեն հաշվարկվել։
Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին գործել թափանցիկ, իսկ գնորդներին՝ մշտապես պահանջել ՀԴՄ կտրոններ։