Բերդում գործող լցակայանը շուրջ 415 մլն դրամի հարկ չի վճարել․ ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել

https://arm.sputniknews.ru/20260804/berdum-gvortsvogh-lcakajany-shurj-415-mln-drami-hark-chi-vtsharel-qkum-varujt-e-nakhadzernvel-105406245.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն

Sputnik Արմենիա

Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն

2026-08-04T13:18+0400

true

PT1M43S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105405443_117:0:1113:747_1920x0_80_0_0_08a80e747c5b9e5552e13ca048911265.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տավուշ, բերդ, բենզալցակայան, գազալցակայան, տեսանյութ, տեսանյութեր, видео

տավուշ, բերդ, բենզալցակայան, գազալցակայան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

ՊԵԿ-ն ուսումնասիրել է ընկերության շրջանառությանը վերաբերող տարբեր փաստաթղթեր, այդ թվում՝ սևագիր։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքում հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը շուրջ 415 մլն դրամ հարկ չի վճարել։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում` ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերող, ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ դրամ, ինչի արդյունքում էլ առանձնապես խոշոր չափերի հարկեր չեն հաշվարկվել։

Փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին գործել թափանցիկ, իսկ գնորդներին՝ մշտապես պահանջել ՀԴՄ կտրոններ։

Leave a comment