Նոր Նորքի դատարանից կալանավոր է փախել

Բաժանորդագրվել

Փախուստի դիմած քաղաքացու անունը չի նշվում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանի դահլիճից կալանավորված անձ է փախել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 3-ին։

«Փախուստի դիմած կալանավորը կապ չունի քրեակատարողական որևէ հիմնարկի հետ, նա վերցվել էր տնային կալանքի»,- գրում է կայքը:

Նախաքննության շահերից ելնելով` անձի ինքնությունը դեռևս չի բացահայտվում։

Leave a comment