Ապօրինություն է տեղի ունեցել, այժմ մեր հաշվին հաճախորդներին սպասարկում են, իբր թե լավություն են անում. «Մուլտի Ուելնես» կենտրոնի նախկին տնօրեն. «Հրապարակ»

«Մուլտի Ուելնես կենտրոնի» արդեն նախկին տնօրեն Արման Փիրոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ կենտրոնի շուրջ կատարվող զարգացումներին:

Առայժմ հայտնի է միայն, որ «Մուլտի Ուելնես կենտրոնի» անցումը Երեւանի քաղաքապետարանի կառավարման ներքո տեղի է ունեցել տարածքի վարձակալության/օգտագործման իրավունքի դադարեցման հիմքով։ Քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է նախկին կառավարող ընկերության («Մուլտի Գրուպ» կոնցեռն/«Մուլտի Ուելնես» ՍՊԸ) տարածքի օգտագործման եւ վարձակալության իրավունքը, որից հետո քաղաքապետարանը ստանձնել է շենքի տնօրինումը եւ գործունեության կազմակերպումը՝ հիմնավորելով դա հազարավոր քաղաքացիների (հաճախորդների) շահերի պաշտպանությամբ եւ ծառայությունների շարունակականության ապահովմամբ։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Փիրոյանին։

– Այսինքն` առանց դատարանի վճռի, առանց որեւէ հիմնավորման կենտրոնը պարզապես խլե՞լ են իշխանությունները:

– Այո, որեւէ իրավական հիմք, դատարանի վճիռ չկա: Սա իսկական խայտառակություն է, ապօրինություն է տեղի ունեցել, այժմ մեր հաշվին հաճախորդներին սպասարկում են, իբր թե լավություն են անում: Ամեն բան կատարվել է ապօրինի:

Կարդացեք նաև

– Տեղեկություններ կան, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մարզիչն է նշանակվել «Մուլտի Ուելնես Կենտրոնի» տնօրեն:

– Չգիտեմ հստակ, թե նա ում մարզիչն է եւ ինչ է, սակայն մի բան գիտեմ, որ նա երկար տարիներ եղել է մեր մարզիչը, երկար տարիներ սնվել է Գագիկ Ծառուկյանից, օգնություն է ստացել Ծառուկյանից` մրցաշարերի մեկնելու համար, մի խոսքով` ինչ իրեն պետք է եղել, արել է Գագիկ Ծառուկյանի հաշվին, առանց որեւէ խոչընդոտի:

– Մենք հաճախորդներից դժգոհություններ ենք ստացել, որ, օրինակ, այժմ սրբիչներ չեն տրամադրում, մարզասրահն առաջվա նման մաքուր չէ եւ այլն:

– Այո, ինձ էլ են զանգահարում եւ դժգոհություններ հայտնում: Հաճախորդներն ասում են, որ շատ վատ են աշխատում:

– «Երեւան Ուելնես Սենթր»՝ այսպես է անվանել Երեւանի քաղաքապետարանը հայտնի «Մուլտի Ուելնես կենտրոնը»:

– Ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ պոստ կամ թշնամու դիրք են գրավել, էդպես արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին…..

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment