Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Press TV-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումից հետո Թեհրանը պատրաստվում էր հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների․ այս մասին հայտնում է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզաեին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում է սկսել իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, վիրավորվել՝ մեկ այլ նավաստի։
«Մենք պատրաստվում էինք հարվածել Ուկրաինայում գտնվող երեք թիրախների, բայց չեղարկեցինք հարձակումը, երբ Ուկրաինան ներողություն խնդրեց», – Ռեզայիի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։