Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ․ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել նրա օգտին

«ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ» 63, «դեմ»՝ 28»,- ԱԺ նախագահի ընտրության քվեարկության արդյունքները ներկայացնելով՝ հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

ՔՊ-ականները դահլիճից ծափահարություններով ողջունեցին Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Դիմելով իր օգտին չքվեարկած ընդդիմադիր պատգամավորներին՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Այն փաստը, որ չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություներում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ԱԺ նախագահը»։

Ruben Rubinyan is elected Speaker of the National Assembly of the Republic of Armenia in Yerevan, Armenia

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment