Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին

Օգոստոսի լույս 3-ի գիշերը բռնկված Ղրիմի տարբեր շրջաններում պայթյուններ են լսվել, աշխատել են ռուսական շարժական կրակային խմբերը, Կերչում հրդեհներ են բռնկվել, իսկ Կերչի (Ղրիմ) կամրջի վրա երթևեկությունը փակ է եղել, հաղորդում է Крым.Реалии-ն, գրում է Current time-ը։

Օգոստոսի 3-ի առավոտյան Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից գիշերային հարվածների հետևանքով 3 զոհի և 2 վիրավորի մասին՝ առանց նշելու մահացածների գտնվելու վայրը։

Պայթյունների ձայներ են լսվել Չեռնոմորսկիում, Եվպատորիայում, Սակսկի շրջանում, Թեոդոսիայում, Սիմֆերոպոլում և Կերչում (Միտրիդատ լեռան մոտ)։

Ուկրաինամետ «Крымский ветер» տելեգրամ ալիքը հայտնել է Կերչի կենտրոնական շուկայում հրդեհի մասին, որը տեղի է ունեցել խոցված անօդաչուի բեկորների ընկնելուց հետո։

Astra-ն հաղորդում է, որ գիշերը Կերչի Կարլ Մարքսի փողոցում գտնվող բնակելի շենքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի պատճառով Կերչի կենտրոնում գտնվող որոշ շենքեր ժամանակավորապես հոսանքազրկվել են։ Կերչի կամրջի երթևեկությունը գիշերը երկու ժամով փակվել է։

Ուկրաինայի ռազմական ուժերը դեռևս չեն մեկնաբանել հարվածները։

Հունիսին և հուլիսին ռազմական և էներգետիկ օբյեկտները, ինչպես նաև Ղրիմում ռուսական լոգիստիկ երթուղիները լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայի զինված ուժերի կողմից ամենազանգվածային հարձակումներին են ենթարկվել։

Միաժամանակ, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը տելեգրամում հայտնել է, որ Արխիպո-Օսիպովկա գյուղում (Գելենջիկ հանգստավայրի մաս) անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել։ 13 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Կոնդրատևի խոսքով՝ հարձակման թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment