Օմանի ափերի մոտ պայթյուն է եղել տանկերի վրա․ UKMTO

Օմանի ափերի մոտ պայթյուն է տեղի ունեցել տանկերի վրա, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի կազմակերպությունը (UKMTO)

Միջադեպը ֆիքսվել է Օմանի Խասաբ քաղաքից 20 ծովային մղոն հյուսիս-արևելք։

Տանկերի կապիտանը հայտնել է, որ պայթյուն է լսել նավի անմիջական մոտակայքում։ Տանկերը և անձնակազմը չեն տուժել։

Իշխանությունները հետաքննում են միջադեպի հանգամանքները։

 

Leave a comment